Վերաքննիչ դատարանը օրինական է համարել Դավիթ Սանասարյանի ձերբակալումը


Վերաքննիչ դատարանը օրինական է համարել Դավիթ Սանասարյանի ձերբակալումը

  • 05-09-2016 14:57:12   | Հայաստան  |  Հասարակություն

aravot.am. Այսօր  Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի վերաքննիչ բողոքը:
 
Դավիթ Սանասարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 պրիմ 1 հոդվածով՝ ապօրինի հավաք կազմակերպելու եւ անցկացնելու մեջ ու հենց այդ հոդվածի հատկանիշներով էր ձերբակալել: Փաստաբանը բողոքարկել էր ձերբակալման օրինականությունը:
 
Վերաքննիչ դատարանն էլ մերժեց փաստաբանի բողոքը: Պարոն Ռեւազյանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչի բողոքը, դիմելու են մինչեւ ՄԻԵԴ: Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ պարոն Ռեւազյանի, քաղաքական որոշում էր, մերժման հիմքերին ասաց՝ դեռ ծանոթ չէ, չի ստացել գրավոր որոշումը: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play