Սանկտ-Պետերբուրգը ճանաչվել է եվրոպական ամենագրավիչ զբոսաշրջային ուղղությունը


Սանկտ-Պետերբուրգը ճանաչվել է եվրոպական ամենագրավիչ զբոսաշրջային ուղղությունը

  • 05-09-2016 15:56:28   | Ռուսաստան  |  Հասարակություն

Սանկտ-Պետերբուրգը World Travel Awards տուրիստական կոմիտեի կողմից արժանացել է Եվրոպայի ամենագրավիչ զբոսաշրջային քաղաք մրցանակին: 
 
Interfax.ru-ի հաղորդմամբ, պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել իտալական Սարդինիա կղզում: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հետ մրցակցության մեջ են եղել այնպիսի եվրոպական քաղաքներ, ինչպիսիք են Բեռլինը, Լոնդոնը, Փարիզը և Վենետիկը:
«Նման հեղինակավոր մրցանակի շնորհումը վկայում է այն մասին, որ զբոսաշրջության զարգացմանն ուղղված բոլոր միջոցառումները Սանկտ-Պետերբուրգում գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Մենք հպարտանում ենք միջազգային հանրության կողմից այսպիսի ուշադրության արժանացմամբ և արդեն փաստ է, որ մեր քաղաքը ոչ միայն կհամարվի Ռուսաստանի, այլև ամբողջ Եվրոպայի տուրիստական մայրաքաղաքը», - նշվում է կոմիտեի մամլո ծառայության ղեկավարի` Անդրեյ Մուշկարյովի խոսքում:
Տեղեկացնենք, որ համաշխարհային զբոսաշրջության կոմիտեն նման մրցանակներ է բաշխում 1993 թվականից, որտեղ հաղթողին որոշելու չափանիշներից են քաղաքի անվտանգությունը, ենթակառուցվածքային առաջխաղացումը և հյուրանոցային ցանցի կազմակերպվածությունը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play