Պուտինը նորմանդյան ձևաչափը համարել է Դոմբասի հակամարտության լուծման միակ տարբերակ


Պուտինը նորմանդյան ձևաչափը համարել է Դոմբասի հակամարտության լուծման միակ տարբերակ

  • 05-09-2016 18:29:20   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նորմանդյան ձևաչափը հանդիսանում է միակ միջոցը Դոմբասում հակամարտությունը լուծելու համար:
 
gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին նա հայտարարել է  G20 գագաթնաժողովից հետո, որն անցկացվեց չինական Հանչժոու քաղաքում: 
«Ինչ վերաբերում է նորմանդյան ձևաչափի լավ կամ վատ լինելուն, պետք է նշեմ, որ այդ հակամարտության կարգավորման հարցում ոչ մի այլ տարբերակ չկա»,- ասել է Վ. Պուտինը` հավելելով, որ պահպանվելու է հենց նորմանդյան ձևաչափը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play