Թաիլանդում վերջին 11 տարվա ընթացքում հնչած պայթյունների ու հրաձգությունների արդյունքում զոհվել է 6,5 հազարից ավելի մարդ


Թաիլանդում վերջին 11 տարվա ընթացքում հնչած պայթյունների ու հրաձգությունների արդյունքում զոհվել է 6,5 հազարից ավելի մարդ

  • 06-09-2016 12:12:42   | Թաիլանդ  |  Հասարակություն

Թաիլանդի հարավում հնչած պայթյունների արդյունքում զոհվել է երկու, վիրովորվել ութ մարդ: tass.ru-ի փոխանցմամբ` պայթուցիկ սարքն աշխատել է այն ճանապարհի վրա, որտեղով անցել է դպրոց գնացող ուսուսիչներին ուղեկցող ոստիկանության պարեկապահակային խումբը:
 
Պայթյունի վայրը գտնվում է տեղի դպրոցից ոչ հեռու: Նշվում է, որ տուժածների թվում կան երեխաներ, ինչպես նաև ոստիկանության չորս աշխատակից: 
Ոստիկանները, զինվորները և ուսուցիչներն հաճախ են դառնում իսլամիստ անջատողականների թիրախ, որոնք փորձում են հասնել Թաիլանդի բաժանմանը երեք մահմեդական նահանգների միջև: Վերջին 11 տարվա ընթացքում այնտեղ պայթյունների ու հրաձգությունների արդյունքում զոհվել է 6,5 հազարից ավելի մարդ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն