Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան


Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան

  • 06-09-2016 15:21:46   | Ռուսաստան  |  Միջազգային

Աշխարհի խոշորագույն Delta Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստան: korrespondent.net-ի փոխանցմամբ` վերջին չվերթը լինելու է Մոսկվա-Նյու Յորք չվերթուղին:
 
Թռիչքը կատարվելու է տեղական ժամանակով ժամը  13.45-ին Շերեմետևո օդանավակայանից: 
Աղբյուրի տեղեկացմամբ` ուղևորափոխադրողի հասանելի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` սեպտեմբերի 7-ին Delta Airlines-ի ինքնաթիռներով Նյու Յորք մեկնել ցանկացողները դա կարող են անել միայն կանգառներով. Սկզբում թռչել Փարիզ կամ Ամստերդամ: 
Նշվում է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Delta Airlines-ը ուղևորների պակասի պատճառով կրճատել էր Մոսկվա իրականացվող չվերթների քանակաը, սակայն մայիսին դարձյալ վերսկսել էր թռիչքները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play