ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է հասցրել Իրաքի 30 հազարից ավելի բնակիչներին


ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է հասցրել Իրաքի 30 հազարից ավելի բնակիչներին

  • 06-09-2016 16:33:28   |   |  Հասարակություն

Իրաքյան Էլ Քայար քաղաքի ավելի քան 30 հազար բնակիչները վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի աշխատակիցներից սննդամթերքի օգնություն են ստացել:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ հումանիտար օգնության փոխանցումը հնարավոր է դարձել միայն այն բանից հետո, երբ իրաքցի զինվորականները քաղաքից դուրս են շպրտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին: 
ՄԱԿ-ում նշել են, որ քաղաքը լրջորեն տուժել է մարտական գործողությունների արդյունքում, ինչը հանգեցրել է  սննդամթերքի մատակարարման խափանումների: 
«Քաղաքի խանութները կամ ավերված են, կամ փակվել են: Սննդի պահուստային միջոցները նվազել են այն դեպքում, երբ բնակչությունը գոյատևել է միայն պահուստային սննդի շնորհիվ, որը մնացել է վերջին բերքահավաքից: 
Փաստաթղթում նաև նշվում է, որ խմելու ջրի, էլեկտրականության և բժշկական օգնության հասանելիություն դեռևս չկա: 
Իրաքի բանակը այս տարվա օգոստոսի վերջին հայտարարել էր ԻՊ զինյալներից Էլ Քայար քաղաքի ազատագրման մասին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play