Անկարան առաջարկել է Հալեպում 48 ժամով լռության ժամ մտցնել


Անկարան առաջարկել է Հալեպում 48 ժամով լռության ժամ մտցնել

  • 06-09-2016 18:03:47   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիան առաջարկում է սիրիական Հալեպում 48 ժամով լռության ժամ մտցնել: gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը:
 
Ավելի վաղ, վերջինս համաշխարհային առաջնորդներին առաջարկել էր Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել: 
Էրդողանի խոսքերով` այդ գոտին երկրի քաղաքացիների համար կդառնա մի վայր, որը զերծ կլինի մարտական գործողություններից և կօգնի լուծել միգրացիոն ճգնաժամը: Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ  G20-ի շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ինքն առաջարկել է Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծել:
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի հետ սիրիական Հալեպում խնդրի կարգավորման հետ կապված: Նա նաև հույս էր հայտնել, որ Սիրիայում հրադադար կհաստատվի մահմեդական Կուրբան-բայրամ տոնի մեկնարկից առաջ:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play