Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդես` մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում


Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդես` մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում

  • 07-09-2016 18:58:27   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի նախաձեռնությամբ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում բացվել է ցուցահանդես:
 
12 ցուցապաստառներում ներկայացված է Նանսեն-Հայաստան մարդասիրական ու բարեկամական ամուր  կապը:  Լուսանկարները, որոնցում տեղ է գտել նաև Նանսենի 1925 թվականին Երևան կատարած այցը, Հայաստանի Ազգային արխիվի պահոցից են: Ներկայացված տեղեկատվությունը մատուցված է նաև անգլերենով: 
Թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի խոսքով նպատակը նանսենյան անձնագրերով 20-րդ դարասկզբին ցեղասպանությունից մազապուրծ շուրջ 320 հազար հայերի փրկած գործչի՝  Նանսենի հայանպաստ գործունեությունը նաև մայրաքաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին ներկայացնելն է: 
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play