«Եվրատեսիլ 2017»-ն հաստատապես անցկացվելու է Ուկրաինայում


 

«Եվրատեսիլ 2017»-ն հաստատապես անցկացվելու է Ուկրաինայում

  • 08-09-2016 13:54:57   | Ուկրաինա  |  Միջազգային

«Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կազմակերպիչները պաշտոնապես հայտարարարել են, որ միջոցառումը տեղի կունենա Ուկրաինայում, փոխանցում է Gazeta.ru-ն:
 
Ըստ կազմակերպիչների` հյուրընկալող քաղաքի անունը կհայտարարվի որոշ ժամանակ անց և որևէ փոփոխության մասին կհայտարարվի հեղինակավոր մրցույթի պաշտոնական կայք-էջում:
Ուկրաինան մրցույթի անցկացման համար մասնավորապես նշել է Կիևի, Օդեսսայի և Դնեպրոպետրովսկի անունները:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի կազմակերպման համար հավանական թեկնածուներ էին համարվում Ռուսաստանը և Ավստրալիան, քանի որ միջազգային կազմակերպությունը մինչև հոկտեմբեր ժամանակ էր հատկացրել ուկրաինական իշխանություններին մրցույթի անցկացման վայրը ճշտելու համար:
 
Նոյյան տապան  -   Միջազգային