Ֆրանսիայում բուրկինիի կրման վրա օրենքով արգելք չի դրվելու. Ֆրանսուա Օլանդ


Ֆրանսիայում բուրկինիի կրման վրա օրենքով արգելք չի դրվելու. Ֆրանսուա Օլանդ

  • 08-09-2016 17:18:37   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Առաջիկայում լողափերում մահմեդական կանանցի լողազգեստի` բուրկինիի կրման վրա օրենքով արգելք չի դրվի Ֆրանսիայում: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ֆրանսուա Օլանդը` հանդես գալով Փարիզում կայացած «Ժողովրդրավարությունը դեմքով դեպի ահաբեկչություն» խորագրով համաժողովի ընթացքում: 
 
«Քանի դեռ  ես եմ Ֆրանսիայի նախագահը, հանգամանքներով պայմանավորված ոչ մի օրենք չի լինելու: Դրանք նույնքան չկիրառվող  են, որքան հակասահմանադրականները»,- հայտարարել է Օլանդը: 
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահի վերոնշյալ հայտարարությունն ունկընդիրները ողջունել են շարունակվող ծափահարություններով: Շարունակելով իր ելույթը` հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Ֆրանսիայում գործող օրենսդրությունը համակողմանիորեն կարգավորում է կրոնական սովորույթների հետ կապված բոլոր հարցերը: 
Ֆրանսիայում բուրկինի տեսակի լողազգեստների շուրջ սկանդալն այս ամառ  բռնկվել էր այն բանից հետո, երբ իսլամիզմի տարածման հետ կապված
հասարակակական անհանգստության ալիքը պատճառ դարձավ, որպեսզի մի շարք հանգստավայրային քաղաքների ղեկավարներ որոշում էին կայացրել արգելել մահմեդական կանանց տեղական լողափերում երևալ բուրկինիներով, որոնք թաքցնում են մարմինը գրեթե ամբողջությամբ:  Նախաձեռնությունը հասարակության շրջանում թեժ բանավեճեր էր առաջացրել, իսկ որոշման ընդդիմախոսները դատարաններում փորձել էին պարզել այդ արգելքի օրինականությունը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play