Հյուսիսային Կորեան հայտարարել է ամենամեծ միջուկային փորձարկման մասին


Հյուսիսային Կորեան հայտարարել է ամենամեծ միջուկային փորձարկման մասին

  • 09-09-2016 10:39:48   | Կորեա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը հաջողությամբ իրականացրել է իր պատմության մեջ հինգերորոդ միջուկային զենքի փորձարկումը: Korrespondent-ի փոխանցմամբ, հաղորդագորությունը տարածվել է Հանրային հեռուստատեսությամբ, ուղիղ եթերում:
 
Աղբյուրի փոխանցմամբ` փորձարկման արդյունքում միջուկային նյութերի արտահոսք չի գրանցվել և չկա ազդեցություն շրջակա միջավայրի վրա:
Իշխանությունների խոսքերով` փորձը տեղի է ունեցել երկրի հյուսիսային հատվածում գտնվող զորավարժարանում, որի արդյունքում միջուկային զենքի միջոցով պայթեցրել են աշխարհում ամենամեծ դիմացկունություն ունեցող նշանակետերը: Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն արդեն գիտնականներ է ընդգրկել ռումբի զարգացման աշխատանքներում:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` Հյուսիսային Կորեան այժմ իր բանակը կվերազինի նոր բալիստիկ հրթիռներով, որոնք միայն վերջերս են փորձարկվել:
ԱՄՆ երկրաբանական ծառայության փոխանցմամբ` փորձի հետևանքով տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը արձանագրվել է սեյսմոլոգների կարգավորման կետի մոտակայքում, որն ընդամենը 20 կիլոմետր է հեռու եղել միջուկային ռումբի վայր ընկնելու տեղից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտարարել էր իր տարածքում միջուկային զենքի փորձարկման մասին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play