Հայկական հոգևոր երաժշտությունը՝ «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնում


Հայկական հոգևոր երաժշտությունը՝ «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնում

  • 09-09-2016 18:36:44   | Գերմանիա  |  Մշակույթ

 Ս. թ. սեպտեմբերի 8-11-ը, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացվող «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կներկայացվի հայկական, բյուզանդական և հրեական հոգևոր խմբերգային երաժշտություն:
 
  Փառատոնի եզրափակիչ համերգին, որը կկայանա սեպտեմբերի 11-ին, հայկական հոգևոր երաժշտության կատարումներով հանդես կգա Գերմանիայի հեղինակավոր երգչախմբերից մեկը՝ Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը: Համերգին, որպես մենակատար, կմասնակցի նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/: Որպես այս համերգի իրագործման խորհրդատու` Գերմանիա է հրավիրվել նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play