Ռուսաստանը ողջունել է Ուսամա Բեն Լադենի դեմ իրագործված ԱՄՆ-ի գործողությունը


Ռուսաստանը ողջունել է Ուսամա Բեն Լադենի դեմ իրագործված ԱՄՆ-ի գործողությունը

  • 02-05-2011 15:07:55   | Ռուսաստան  |  Միջազգային
Կրեմլը ողջունել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի լուրջ հաջողությունները: Մամուլի ասուլիսում, որի ժամանակ քննարկվել է թիվ մեկ ահաբեկչի՝ Ալ- Քաիդայի ղեկավար Ուսամա Բեն Լադենի, ոչնչացումը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Ռուսաստանը առաջիններից մեկն է, ով առնչվել է համաշխարհային ահաբեկչության վտանգներին»։ Կրեմլում նաեւ նշել են, որ միայն համաշխարհային ահաբեկչության դեմ համախմբված պայքարը կտա իր արդյունքները, եւ Ռուսաստանը պատրաստ է այդ համագործակցությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային