ՀԵԱԽ-ի մասնակցությամբ կայացել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը


ՀԵԱԽ-ի մասնակցությամբ կայացել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը

  • 15-09-2016 18:02:42   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ավարտվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Սևծովյան զարգացող տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը: Ծրագրին մասնակցել են երիտասարդության ազգային խորհուրդների և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից,  Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից,  Մոլդովայից, Ռումինիայից և Բուլղարիայից: Հավաքին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացրել են Աննա Մկրտչյանը, Հասմիկ Մարուքյանը և Հռիփսիմե Հովսեփյանը:
 
Հավաքի ընթացքում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները իրենց կազմակերպությունների գործունության վերաբերյալ ելույթներ են ունեցել, կատարել են SWOT վերլուծություն երիտասարդության ազգային խորհուրդների ուժեղ ու թույլ կողմերի և հնարավորությունների ու սպառնալիքների վերաբերյալ:
 
Հաջորդիվ խմբային աշխատանքների միջոցով երիտասարդները փորձել են բացահայտել տարածաշրջանային համագործակցության հնարավոր ոլորտները և առաջարկել տարածաշրջանային համընդհանուր խնդիրների հիմնավոր լուծման ուղիներ:
Ծրագրի ավարտին կատարվել է համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքային բաժանում մասնակից երկրների ներկայացուցիչների միջև և կազմվել է առաջիկա ծրագրերի և աշխատանքների օրակարգը:
 
Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Ալեքսան Մինասյան
06-05-2025 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Ալեքսան Մինասյան