Բելգիայում առաջին անգամ էֆթանազիայի են ենթարկել անչափահասի


Բելգիայում առաջին անգամ էֆթանազիայի են ենթարկել անչափահասի

  • 17-09-2016 17:58:48   | Բելգիա  |  Հասարակություն

Բելգիայում առաջին անգամ կիրառվել է էվթանազիայի մասին օրենքն անչափահասի նկատմամբ: Interfax.ru-ի փոխանցմամբ` անչափահասների էֆտանազիան օրինկան հիմքերի վրա դրվել է 2014 թվականից, սակայն այդ օրվանից ի վեր Բելգիայում ոչ մի անգամ այն չէր կիրառվել: 
 
«Բարեբախտաբար, շատ քիչ են այն երեխաները, որոնց նկատամամբ կարելի է էֆտանազիա կիրառել, սակայն մենք պետք է մերժենք նրանց պատվով մահանալու իրավունքը»,- ասել է էֆտանազիայի վերահսկման և գնահատման Դաշնային հանձնաժողովի նախագահ Վիմ Դիստելմանսը: 
Նրա փոխանցմամբ` խոսքը վերաբերում է այն անչափահասներին, որոնք գտնվում են անբուժելի հիվանդության վերջին մակարդակում: Պրոֆեսորը նշել է, որ վերոնշյալ դեպքը դասվում է բացառիկների շարքին և հանդիսանում է ամբողջապես անհույս: 
Անչափահասի տարիքի մասին չի հաղորդվում:   
Բելգիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ օրենքով թույլատրվում է էֆտանազիա կիրառել անչափահասների նկատմամբ` առանց տարիքային սահմանափակման:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play