Ուջանում հաղթել է դաշնակցական թեկնածուն


Ուջանում հաղթել է դաշնակցական թեկնածուն

  • 19-09-2016 18:32:30   | Հայաստան  |  Հասարակություն

Ուջանի համայնքի ղեկավարի ընտրություններում ինքնառաջադրված Նաիրի Կիրակոսյանը, ով դաշնակցական է, տեղամասերից մեկում պարտություն կրելուց հետո մեծ առավելությամբ հաղթեց երկրորդ տեղամասում: Թիվ 1 տեղամասում արդեն նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Առաքել Հարոյանը, ով այս պաշտոնում էր 2008-ից, ստացել էր 370 քվե, իսկ Կիրակոսյանը՝ 340: Սակայն թիվ 2 տեղամասում Կիրակոսյանի օգտին քվեարկել է 529 հոգի, իսկ Հարոյանի՝ 252:
 
Այսպիսով՝ 869-622 հարաբերակցությամբ հաղթել է դաշնակցական Նաիրի Կիրակոսյանը:  
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն