Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը. Տեսանյութ


Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը. Տեսանյութ

  • 21-09-2016 14:59:03   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն



Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
 
Նախարարները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան նախարարական համաժողովի որոշումների կատարման ընթացքը։
 
Մադագասկարի արտգործնախարարը տեղեկացրեց նոյեմբերին Անտանանարիվույում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն