Ֆինանսների նորանշանակ նախարարը 2017-ի բյուջեն կառուցելու է այնպես, որպեսզի հարկատուների գումարներն օգտագործվեն խնայողաբար և նպատակային


Ֆինանսների նորանշանակ նախարարը 2017-ի բյուջեն կառուցելու է այնպես, որպեսզի հարկատուների գումարներն օգտագործվեն խնայողաբար և նպատակային

  • 22-09-2016 18:20:27   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ Ֆինանսների նորանշանակ նախարարը տեղյակ չէ Կառավարությունում տեղի ունեցող գողությունների մասին, մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած նիստի ընթացքում հորդորեց պաշտոնյաներին վերացնել պրիմիտիվ գողությունը: 
 
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վարդան Արամյանը ժամանակ խնդրեց, որպեսզի լիարժեքորեն անցնի իր պարտականությունների կատարմանը և վարչապետի հանձնարարականը կատարելուց հետո արդյունքները ներկայացնի հանրությանը:
Ըստ նրա` աշխարհի բոլոր պետական կառավարման համակարգերում նման խեղումներ լինում են, ինչը դրոշակ է, որպեսզի պատկան մարմիններն արձագանքեն և ձեռնամուխ լինեն համակարգը նորմալ վիճակի բերելուն: 
Վ. Արամյանի խոսքերով, թեև ինքը երկար տարիներ աշխատել է որպես ֆինանսների փոխնախարար, սակայն տեղյակ չի եղել պետական ապարատում առկա գողության մասին: 
Նորանշանակ նախարարն առանձնակի կարևորելով ԶԼՄ-ների հետ իր շուփումն ու ըստ այդմ լրագրողների միջոցով հանրությանը հաշվետու լինելու հանգամանքը, խոստացավ մշակել հատուկ ձևաչափ: 
«Ես այսօր հանձնարարություն եմ տալու, որպեսզի մենք ունենանք անպայման և լրատվական աշխարհի, և հանրության հետ հաղորդակցության ձևաչափ, որովհետև պետական կառավարման մեջ ամենակարևորը դա ճիշտ հաղորդակցվելն է»,- ասաց Վ. Արամյանը` ընդգծելով, որ հաղորդակցության ճիշտ ձևաչափի բացակայության դեպքում  նույնիսկ ամենալավ ռոֆերմը կարող է ձախողվել:  
Վերջինս տեղեկացրեց, որ առաջիկա տասն օրերի ընթացքում իր բոլոր ջանքերը ներդնելու է 2017 թվականի բյուջեի կառուցմանը:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կրճատվելու է հաջորդ տարվա բյուջեն, ֆինանսների նախարարը պատասխանեց, որ բյուջեն կառուցվելու է այնպես, որպեսզի հարկատուների գումարներն օգտագործվեն խնայողաբար և նպատակային:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play