Ալմաթիի մոտ ավելի քան 200 մարդ է ձերբակալվել<br /> <br />


Ալմաթիի մոտ ավելի քան 200 մարդ է ձերբակալվել

  • 02-05-2011 13:52:57   | Ղազախստան  |  Միջազգային
Ալմաթիի մոտ հողատարածքների ավելի քան 200 զավթիչներ են ձերբակալվել: Ինչպես հայտնում է «Ինտեֆաքս» գործակալությունը, մարդկանց մի մեծ խումբ Կուլջինսկի շրջանում որոշել է գրավել մի քանի հեկտար հողատարածքներ: Դրանք նախատեսվում էր օգտագործել բնակարանային շինարարության համար: Զավթիչների եւ իշխանությունների բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել: Միեւնույն ժամանակ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ զավթիչները կարող են զանգվածային անկարգություններ սկսել, ինչից հետո նրանց ձերբակալել են: Դեռ հայտնի չէ` զավթիչներին մեղադրանք ներկայացվել է, թե` ոչ: Ըստ Kazakhstan Today-ի, վերջին տարիներին Ղազախստանում տեղի է ունեցել հողային օրենսդրության խախտման 11,5 հազար դեպք, որոնց կեսը հողերի զավթում է, ընդ որում զգալի մասը տեղի է ունեցել Ալմաթիի եւ Աստանայի մերձակա տարածքներում:
Նոյյան տապան  -   Միջազգային