Հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացվել է 30 հաղորդում


Հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացվել է 30 հաղորդում

  • 03-10-2016 14:12:15   | Հայաստան  |  Իրավունք

2016 թ. հոկտեմբերի 2-ին հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում  ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում։
 
Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 24, Լոռիի եւ Կոտայքի մարզային քննչական վարչություններում՝ 3-ական հաղորդում։
 
Օրենքով սահմանված կարգով քննություն է իրականացվում՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Նոյյան տապան  -   Իրավունք