Շուրջ 1700 ընտանիք արդեն իսկ ստացել է «Արևի քաղաք» սոցիալական ծրագրի շրջանակում համապատասխան նվերները


Շուրջ 1700 ընտանիք արդեն իսկ ստացել է «Արևի քաղաք» սոցիալական ծրագրի շրջանակում համապատասխան նվերները

  • 03-10-2016 16:07:19   | Հայաստան  |  Բարեգործություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում շարունակվում է սեպտեմբերի 27-ից մեկնարկած սոցիալական բաղադրիչ  ծրագիրը: 
 
Մինչ օրս ծրագրում ընդգրկված անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ինչպես նաև սոցիալական և հասարակական տարբեր խմբերի երևանաբնակ ընտանիքներից 1700 -ն արդեն իսկ ստացել է համապատասխան նվերները: 
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս երեք օր:
 Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է նաև, որ ձեռնարկվում են  անհրաժեշտ միջոցներ և կազմվում են համապատասխան ցուցակներ՝ ս.թ. հոկտեմբերի 22-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները կազմակերպելու համար:
 
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն