Հայկական ՏՏ պատվիրակությունը մասնակցում է Բրազիլիայում մեկնարկած համաշխարհային համաժողովին (WCIT)


Հայկական ՏՏ պատվիրակությունը մասնակցում է Բրազիլիայում մեկնարկած համաշխարհային համաժողովին (WCIT)

  • 03-10-2016 17:27:46   | Բրազիլիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Հոկտեմբերի 3-5-ը` Բրազիլիայում ընթանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies - WCIT), որին ՀՀ կառավարության աջակցությամբ մասնակցում է նաև հայկական  ՏՏ պատվիրակակությունը` ի դեմս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), «Ucom», «Ինստիգեյթ խորհրդատվական», «Ինստիգեյթ դիզայն», «Իդրամ» և «ՎՕԼՕ» ընկերությունների ներկայացուցիչների: ՏՏ համաշխարհային կոնգրեսին Հայաստանից մասնակցում են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի, «Սիներջի» և «LocalZ»ընկերությունների ներկայացուցիչները:
 
WCIT 2016-ի կազմակերպիչներն ակնկալում են, որ համաժողովը կհյուրընկալի ՏՏ ոլորտի շուրջ 2000 պատվիրակների՝ ավելի քան 80 երկրից: 
Այս տարի ՏՏ համաշխարհային համայնքը եռօրյա համաժողովի ընթացքում պրոբլեմային քննարկումներ կանցկացնի թվային դարաշրջանի խոստումների շուրջ և կներկայացնի ժամանակակից բիզնես լուծումներ: 
Նշենք, որ WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  նախաձեռնության և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ:
Հիշեցնենք, որ դեռևս 2014 թ. ԻՏՁՄ-ն հայտ էր ներկայացրել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2014 թ. սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություններիհամաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի նիստում:  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ