«ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է «Հիմար - սինկրազիա» կատակերգությունը


«ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է «Հիմար - սինկրազիա» կատակերգությունը

  • 06-10-2016 14:36:27   | Հայաստան  |  Մշակույթ

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի «Իգոր և Մորենո» ընկերության «Հիմար - սինկրազիա» կատակերգությունը: 
 
Իգոր Ուրցելայը և Մորենո Սոլինասը Լոնդոնում ստեղծագործող արվեստագետներ են, ովքեր իրենց պարային ներկայացումներով շրջել են Եվրոպայում և ԱՄՆ-ում: Նրանք առաջին անգամ հանդիպել են 2006 թվականին, իսկ 2007-ից սկսել են աշխատել միասին` հիմնադրելով BLOOM! պարային ընկերությունը: 
2012 թվականին նրանք հիմնադրում են «Իգոր և Մորենո» ընկերությունը: 2013 թվականին ներկայացնում են «Հիմար - սինկրազիա» կատակերգությունը, որը նրանց առաջին պարային բեմադրությունն էր որպես դուետ: 
Այս բեմադրությունը ներկայացնում է պարը որպես փոփոխության գործիք` մարդու հույզերը, ապրումներն ու երազանքները ներկայացնելով պարի ու շարժումների միջոցով: «Իգոր և Մորենո»-յի աշխատանքները մարդկանց մասին են, այն մասին, թե ինչն է մարդուն դարձնում առանձնահատուկ: «Հիմար - սինկրազիա» -ն 2015 թվականին առաջադրվել է National Dance Awards և Total Theatre Awards մրցանակներին: 
«Հիմար - սինկրազիա»-ն ջերմ, հրաշալի և ծիծաղելի ներկայացում է, որը, նաև ստիպում է մեզ գիտակցել այն տագնապների ու դժվարությունների մասին, որոնց միջով անցնում են պարողները ներկայացման ընթացքում»,-գրում է THE GUARDIAN թերթը:
«Հիմար - սինկրազիա»-ն High Fest միջազգային թատերական փառատոնին կներկայացվի հոկտեմբերի 7-ին և 8-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում:
Հոկտեմբերի 7-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնի շքասրահում փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը կներկայացնի Սառա Ֆրենքոմի` «Համլետ» բեմադրության էկրանավորումը: Բեմադրությունը մեծ հաջողություն է վայելել Մանչեսթերի Royal Exchange 2014-ին: Ֆիլմը կներկայացվի Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակում: 
Հոկտեմբերի 6-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում կայացած ասուլիսին մասնակցում էին. Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, դերասաններ Իգոր Ուրցելայը և Մորենո Սոլինասը:
Նոյյան տապան  -   Մշակույթ