Երևանյան մշակութային անկյուններից մեկում` Սարյան պուրակում, «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության համատեքստում բացվել է ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» գեղանկարչական միջոցառումը:
Ողջ օրվա ընթացքում Սարյան պուրակում ստեղծագործ երիտասարդները կնկարեն մեկ կտավ՝ նվիրված Երևանի ծննդյան օրվան` իրենց բոլոր պատկերացումները մեկտեղելով մեկ կտավի վրա և արտացոլելով մեր հնամենի մայրաքաղաքի բազմերանգությունն ու երևանյան իրականությունը:
Ծրագրի շրջանակում գեղանկարչական ժանրը նախընտրողներն այստեղ ևս հագեցած ընտրություն կունենան, իսկ զուգահեռաբար ընթացող թեմատիկ հավաքածուներով համալրված ցուցահանդեսը ներկաների համար կբացահայտի երևանյան գեղանկարչության լավագույն ավանդույթները: