Պուտինը Սու-24-ի խոցումից հետո առաջին անգամ այցելել է Թուրքիա


Պուտինը Սու-24-ի խոցումից հետո առաջին անգամ այցելել է Թուրքիա

  • 10-10-2016 16:44:21   | Թուրքիա  |  Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքիա երկրի առաջնորդ Ռեջեփ Թաիբ Էրդողանի հետ հանդիպման համար: korrespondent.net-ի փոխանցմամբ` ռուս նախագահի ծրագրերի մեջ է մտնում նաև Համաշխարհային էներգետիկ համաժողովին մասնակցությունը և
 
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպումը: 
Նշվում է, որ սա Պուտինի առաջին այցն է Թուրքիա խոցված Սու-24-ից հետո, երբ թուրքական կործանիչը խոցել էր ռուսական ռմբակոծիչը: Դեպքից հետո պետությունների ղեկավարները հանդիպել էին միայն օգոստոսի սկզբին Սանկտ Պետերբուրգում: 
Հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական հոսքի ծրագիրն իրականացվելու է: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play