Տեղի է ունեցել ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստ` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ


Տեղի է ունեցել ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստ` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ

  • 11-10-2016 14:56:12   | Հայաստան  |  Իրավունք

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստ` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել երկու հիմնական հարցեր` Վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան ծրագրի նախնական քննարկում և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծություն:
 
Նիստի մասնակիցները քննարկել են Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրում ընդգրկվելիք վերահսկողության թեմաների առնչությամբ ներկայացված կարծիքները, դրանց հիմնավորումները: Քննարկման արդյունքում որոշում է ընդունվել որոշակի փոփոխությունների ենթարկել տարեկան ծրագրում ընդգրկված վերահսկողության թեմաների ձևակերպումները: 
«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս պարոն Զաքարյանը տեղեկացրել է նիստի մասնակիցներին, որ ՎՊ-ն դիմել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին` նոր օրենքի հետ կապված որոշ դրույթների ճշգրտման նպատակով, որի առնչությամբ ստացվել է համապատասխան արձանագրություն: Փաստաթղթի մեջ ներկայացված եզրակացությունները պարոն Զաքարյանը ձևակերպել է հետևյալ կերպ` «Նոր օրենքով Հաշվեքննիչ պալատի առջև` իր գործառույթներն արդյունավետ և լիարժեք իրականացնելու համար, որևէ փակ դուռ չպետք է լինի»: 
Պարոն Զաքարյանը շեշտել է, որ նոր սահմանադրությամբ ենթադրվում է պետական բյուջեի ամբողջական աուդիտ: ՎՊ նախագահի խոսքերով` սա նշանակում է, որ անհրաժեշտ է միջազգային փորձը համադրել հայաստանյան իրականության հետ և դրա համատեքստում կատարել փոփոխություններ թե´ տեսական, թե´ գործնական դաշտում: Նման մեծածավալ աշխատանքի հաջողությունը կախված է առաջին հերթին ՀՀ կառավարության կողմից համագործակցության և անհրաժեշտ բոլոր հնարավորությունների ապահովումից, այլապես օրենքի տվյալ դրույթը չի կատարվի: Այս համատեքստում պարոն Զաքարյանը կարևորել է նաև Վերահսկիչ պալատի աշխատակիցների որակավորման և մասնագիտական գիտելիքների շարունակական բարելավման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը քննարկված հարցերի վերաբերյալ տվել է մի շարք հանձնարարականներ:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play