«Սեյվ դը չիլդրեն»-ը հայտարարում է վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ


«Սեյվ դը չիլդրեն»-ը հայտարարում է վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

  • 13-10-2016 17:06:37   | Հայաստան  |  Կազմակերպություններ

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը հայտարարում է կարճաժամկետ վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ: Եթե Դուք կամ Ձեր կազմակերպությունը ցանկանում է որևէ դրական փոփոխություն ունենալ երեխաների կայանքում, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:

«Սեյվ դը չիլդրեն»-ը աջակցում է երկրում երեխայի այլընտրանքային խնամքի ոլորտում ընթացող բարեփոխումներին: Վավերագրական ֆիլմի նպատակն է խթանել երեխայի՝ ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքը:

Ֆիլմը նպատակաուղղված է բարձրացնելու հանրության իրազեկվածության մակարդակը՝ երեխաների խնամքի ոլորտում ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ, խթանելու այլընտանքային խնամքի մասին հասարակական ընկալումը և մոտեցումները և իրազեկելու հետաքրքրված անձանց՝ խնամատար ծնող դառնալու հնարավորությունների մասին։
Վավերագրական ֆիլմը կտեղադրվի «Սեյվ դը չիլդրեն»-ի YouTube-յան էջում և ակտիվորեն կտարածվի «Խնամատարությունը Հայաստանում» ֆեյսբուքյան խմբի միջոցով (https://www.facebook.com/groups/1672448916352671/)։ Այն նաև եթեր կհեռարձակվի հայաստանյան հետուստաալիքներով և կցուցադրվի զանազան միջոցառումների ընթացքում։

Պահանջվող որակավորումը և փորձը
• Ֆիլմարտադրության, մուլտիմեդիայի կամ թվային արտադրության աշխատանքային փորձ
• Սցենար գրելու հմտություններ
• Վիդեո խմբագրման հմտություններ
• Մուլտիմեդիա ժուռնալիստիկայի, թվային մարքեթինգի, հաղորդակցության, ժուռնալիստիկայի գծով կամ համապատասխան ոլորտում բարձրագույն կրթություն
• Երեխաներին նկարահանելու առանձնահատկությունների վերաբերյալ փորձը կդիտարկվի որպես առավելություն

Տևողությունը
Աշխատանքը պետք է իրականացվի 2016թ․ նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Ֆիլմը կնկարահանվի Հայաստանում:

Ֆիլմին ներկայացվող պահանջները
1. Տևողությունը՝ 15 րոպե
2. Լեզուն՝ հայերեն
3. Թեման՝ խնամատարությունը Հայաստանում
Վավերագրական ֆիլմի հիմնական ուղերձները կտրամադրվեն հաջորդիվ փուլում:
Հայտի/դիմումի պահանջները

Հայտը պետք է ներառի՝
1. Դիմողի կամ կազմակերպության անունը և հասցեն
2. Դիմողի ինքնակենսագրությունը
3. Դիմողի պորտֆոլիոն
4. Երկու երաշխավորագիր
5. Բյուջե

Դիմումների վերջնաժամկետը՝ Հոկտեմբերի 20, 2016թ.
Հրավիրում ենք անհատներին և կազմակերպություններին մինչև հոկտեմբերի 20-ը ուղարկել դիմումները Անի Լաթոյանին ani.latoyan@savethechildren.org՝ ուղարկելով կրկնօրինակը Գայանե Սարգսյանին gayane.sargsyan@savethechildren.org էլեկտրոնային հասցեներով։ց

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Կազմակերպություններ