Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի 20 գրոհային է ոչնչացվել


Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի 20 գրոհային է ոչնչացվել

  • 18-10-2016 13:16:15   | Սիրիա  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 20 գրոհայիններ են ոչնչացվել Սիրիայում  ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից օդային հարվածների հետևանքով:
Tass-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 11 օդային հարված է հասցվել, ինչի հետևանքով ահաբեկիչները երկու մարտական դիրք և երեք տրանսպորտային միջոց են կորցրել:
 
Աղբյուրի հաղորդմամբ, ևս մի քանի նշանակետեր ոչնչացվել են թուրքական կողմից արձակված ավիահարվածների արդյունքում:
Հավելենք, որ «Եփրատի վահան» հատուկ գործողությունը սկսվել էր օգոստոսի 24-ից, երբ Թուրքիան Սիրիա էր մտցրել իր զրահապատ հատուկ ստորաբաժանումները: Վերջիններս աջակցում են «Ազատ սիրիական բանակ»-ին և նախատեսում են արևմուտքում, Եփրատի ափին՝ անվտանգ գոտի ստեղծել:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play