Հայաստանում անցնում է ԱՊՀ երկրների Սակագնային համաձայնագրի մասնակից երկաթուղային վարչությունների Սակագնային համաժողովը


Հայաստանում անցնում է ԱՊՀ երկրների Սակագնային համաձայնագրի մասնակից երկաթուղային վարչությունների Սակագնային համաժողովը

  • 18-10-2016 14:38:38   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Հոկտեմբերի 18-21-ին Ծաղկաձորում անցնում է ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների Սակագնային համաձայնագրի մասնակից երկաթուղիների Սակագնային համաժողովը: Բացելով նիստը՝ մասնակիցներին ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա ներկայացրեց Հայաստանի երկաթուղու պատմությունն ու ՀԿԵ-ի գործունեությունը: 
 
- Գործունեության սկզբից՝ 2008 թվականից, Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում կազմեցին 255 մլն դոլար, որոնք ուղղվեցին ենթակառուցվածքի արդիականացմանը և շարժակազմի թարմացմանը: Անցած տարիներին բարելավել են աշխատանքի որակական ցուցանիշները: Այժմ մեր վրացի գործընկերների հետ մենք համատեղ աշխատում ենք Իրանից եվրոպական երկրներ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագծի շուրջ, - ասաց Ընկերության ղեկավարը: 
Սերգեյ Վալկոն բեղմնավոր աշխատանք մաղթեց համաժողովի մասնակիցներին:
Հայաստանի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց Երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը: 
  Ծաղկաձորում անցնող համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները: 
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել կատարված աշխատանքի արդյունքները, փոփոխություններ կատարել Սակագնային համաձայնագրում, համաձայնեցնել Սակագնային քաղաքականությունը 2017 թվականի համար և որոշել հաջորդ նիստի անցկացման վայրը և ժամկետները:
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ