Գլենդելում կայացած Օրրանի ամենամյա բարեգործական ընթրիքին հանգանակվել է 150,000 ԱՄՆ դոլար
18-10-2016 15:47:14 | ԱՄՆ | Բարեգործություն
Հոկտեմբերի սզբին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում տեղի ունեցավ Օրրանի ամենամյա բարեգործական ընթրիքը:
Ընթրիքի գլխավոր ելույթ ունեցողը Օրրանի վաղեմի բարեկամ Սերժ Թանկյանն էր, ով չորս տարի առաջ իր տիկնոջ Անժելայի հետ մեկնարկեցին ծերերի ճաշի ծրագիրը՝ Վանաձորում, և մինչ օրս շարունակաբար իրենց ներդրումն են ունենում Օրրանի առաքելության իրականացման գործում: Ընթրիքի ընթացքում իր խոսքով հանդես եկավ նաև դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Անժելան արդեն մեկ անգամ այցելել էր Օրրան և տպավորվել նրա կատարած լավ աշխատանքով:
Բարեգործական ընթրիքի ընթացքում հաջողվեց հագնանակել շուրջ 150,000 ԱՄՆ դոլար, որի շնորհիվ Օրրանը կշարունակի իրականացնել իր՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու կարևոր առաքելությունը: