Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ֆուտբոլային «հետագիծը».ՀՖՖ


Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ֆուտբոլային «հետագիծը».ՀՖՖ

  • 19-10-2016 14:38:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային նորանշանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 17-ին, Գյումրի (Լենինական) քաղաքում:
 
Հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում: 1989-1998 թվականներին Արթուր Պետրոսյանը հանդես է եկել հենց Գյումրիի «Շիրակում»:
 
1998-1999  թվականներին Արթուր Պետրոսյանը շարունակել է ֆուտբոլային կարիերան Իսրայելական «Մաքքաբի»-ում:
 
1999-2000 թվականներին Արթուր Պետրոսյանը կրկին վերադարձել է հարազատ «Շիրակ»:
 
1999-ին հայ ճանաչված կիսապաշտպանը հանդես է եկել նաև Նիժնի Նովգորոդի  «Լոկոմոտիվ»-ի կազմում:
 
2000 թվականին Արթուր Պետոսյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, շարունակել է ֆուտբոլային առաջընթացը Շվեյցարիայում:
 
2000-2003  թվականներին Արթուր Պետոսյանը հանդես է եկել Շվեյցարական «Յանգ Բոյզ»-ում, 2003-2006 թվականներին՝ «Ցյուրիխ»-ում:
 
Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 1992 թվականին:
 
1992-2005 թթ. - Հայաստանի ազգային հավաքականի կազմում Արթուր Պետրոսյանն անցկացրել է 70 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ:
 
Արթուր Պետրոսյանը  Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն է:
 
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը` Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999), 
Հայաստանի երկակի սուպերգավաթակիր (1996, 1999), Շվեյցարիայի գավաթակիր (2005), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006):
 
Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին
 
Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը  2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը:
 
2011 թվականին  «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ Արթուր Պետրոսյանը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն:
 
2014-2015 թվականներին  եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը:
 
2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն