Տոպրակների վաճառքի գաղափարի իրականացումը բիզնեսի համար ծառայելու նպատակ չի հետապնդել. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)


Տոպրակների վաճառքի գաղափարի իրականացումը բիզնեսի համար ծառայելու նպատակ չի հետապնդել. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

  • 20-10-2016 13:07:52   | Հայաստան  |  Տնտեսություն



 
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով  բնապահպանության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունների  մասին տեղեկացրեց, որ դրանք  վերաբերում են շրջակա միջավայրի՝ որպես ինքնին կապիտալի ընկալմանը և դրա հենքի վրա բնապահպանական քաղաքականության իրականացմանը. «Մասնավորապես խոսքը նրա մասին է, որ ըստ էության, շրջակա միջավայրը մինչ այժմ նաև միջազգային մակարդակում հաճախ դիտարկվել է՝ որպես ռեսուրս, որը պետք է ձևափոխվի,  որպեսզի ստեղծվի նոր արժեք»: Ըստ Ա. Մինասյանի,  որ այս հարցը ներկայումս նաև Եվրոպական միության շրջանակներում է, խիստ կարևորվում է:
 
 Անդրադառնալով այն հարցին, ոի վերջին շրջանում  քաղաքացիները շարունակում են բողոքել տոպրակների վաճառքից, եւ արդյոք դա բիզնեսի՞ համար է արվում բնապահպանության նախարարը   փաստեց. «Չէ, իրականում այդ գաղափարի իրականացումը բիզնեսի համար ծառայելու նպատակ չի հետապնդել։ Հակառակը՝ երկու հիմնական նպատակ է հետապնդել՝ նախ՝ բեռնվածություն ապահովել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները գնան ավելի շատ էկոլոգիապես մաքուր տոպրակների արտադրության կամ դրանց կիրառմանը՝ սպառողների իրավունքների պաշտպանության տեսակետից։ Երկրորդը՝ շրջակա միջավայրի վրա այդ էկոլոգիապես ոչ մաքուր արտադրանքի բացասական ազդեցությունը նվազեցնելն է։ Սա հնարավորություն կտա հետագայում քաղաքականությունը վերանայել շատ ավելի խորքային և չի վերաբերի միայն տոպրակների, այլ շատ այլ հարցերի նույնպես»։
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
  Այլ մանրամասները «Նոյյան Տապան»-ի տեսանյութում  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն