Ակցիա՝ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց (Տեսանյութ)


Ակցիա՝ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց (Տեսանյութ)

  • 24-10-2016 17:20:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



armlur.am.  ՀԱՕԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի տան դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ:
 
Նրանք ցանկանում են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն: Նշենք, որ թիկնազորը խիստ հսկողություն է սահմանել և նրանց Գագիկ Ծառուկյանի տան դարպասներին մոտենալ չեն թողնում: Ակցիան նախատեսված է սկսել 15:30-ին, հավաքված մարդկանց թիվը կամաց-կամաց շատանում է: 15:30 -ի դրությամբ Գագիկ Ծառուկյանի աջակիցները երթով բարձրանում են դեպի նրա առանձնատուն` նշելով, որ Ծառուկյանի կարիքն ունեն: Սակայն թիկնապահները նրանց թույլ չտվեցին բարձրանալ: Նշենք, որ այնտեղ է գտնվում նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը