Ուսամա Բեն Լադենը այլեւս չկա


Ուսամա Բեն Լադենը այլեւս չկա

  • 02-05-2011 11:14:42   | ԱՄՆ  |  Միջազգային
 Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա Բեն Լադենը այլեւս չկա: Այս մասին ամերիկյան հեռուստաեթերով հայտնել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: «Ժամանակին Ուսամա Բեն Լադենը խուսափեց ձեռբակալումից եւ թաքնվեց Պակիստանում: Ես որպես առաջնային խնդիր հրահանգ տվեցի ԿՀՎ պետին գտնել եւ ձերբակալել նրան»,- ասել է Օբաման իր ելույթում: «Մեկ շաբաթ առաջ մենք տեղեկատվություն ստացանք, որ Բեն Լադենը թաքնվում է Պակիստանում: Ես համարեցի, որ ունեմ համապատասխան տվյալներ գործողության համար համար, որը եւ իրականացրեցինք ամերիկացիների փոքր խմբով: Մեր կողմից ոչ ոք չի վիրավորվել կամ զոհվել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը եւ ավելացրել. «Այսօրվա իրադարձությունները ապացուցեցին, որ ամերիկացիները կարող են լուծել բոլոր խնդիրները: Արդարադատությունը հաղթեց»: Ելույթի վերջում Օբաման շնորհակալություն հայտնեց Պակիստանի ղեկավարությանը Բեն Լադենին ոչնչացնելու գործողություններին օգնելու կապակցությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային