Աֆղանստանում անվտանգության ուժերն ԻՊ-ի գերությունից ազատել են 19 մարդու


Աֆղանստանում անվտանգության ուժերն ԻՊ-ի գերությունից ազատել են 19 մարդու

  • 31-10-2016 17:15:14   | Աֆղանստան  |  Հասարակություն

Աֆղանստանի իշխանություններն ազատել են 19 խաղաղ բնակչի, ովքեր գերի էին ընկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ:
 
tass.ru-ի փոխանցմամբ` աֆղանական անվտանգության ուժերի գործողությունները սկսվել են կիրակի Նանգահար նահանգի արևելյան հատվածում: 
Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, հատուկ գործողությունների արդյունքում ազատվել է 19 խաղաղ բնակիչ, որոնց շարքերում եղել են նաև երեխաներ: Վերջիններիս վերադարձրել են իրենց ընտանիքներ: Բացի այդ, գործողության ընթացքում ոչնչացվել է ԻՊ 11 ահաբեկիչ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play