Իրաքյան բանակը մտել է Մոսուլ


Իրաքյան բանակը մտել է Մոսուլ

  • 01-11-2016 13:48:37   | Իրաք  |  Հասարակություն

Իրաքյան ուժերի ստորաբաժանումները երեքշաբթի մտել են Մոսուլ: Interfax.ru-ի փոխանցմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կատաղի դիմադրություն են ցույց տալիս իրաքցի զինվորականներին: 
 
Ավելի վաղ, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ավիահարվածներ էին հասցրել Մոսուլի արվարձաններում տեղակայված ԻՊ ահաբեկիչների դիրքերին: 
Մասնավորապես, հարվածի են ենթարկվել Գոջալ շրջանում գտնվող ԻՊ օբյեկտները: 
Հոկտեմբերին Իրաքի կառավարությունը հայտարարել էր Մոսուլ քաղաքի վրա հարձակումների սկզբի մասին, որը 2014 թվականից գտնվում էր ԻՊ-ի հսկողության տակ: 
Նշվում է, որ գործողություններն իրականացնում է իրաքյան բանակը, քրդական աշխարհազորայինների ստորաբաժանումները,  ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play