Թուրք զինվորականները սկսել են զրահատեխնիկան տեղակայել իրաքյան սահմանին


Թուրք զինվորականները սկսել են զրահատեխնիկան տեղակայել իրաքյան սահմանին

  • 01-11-2016 17:54:23   | Իրաք  |  Միջազգային

Թուրքիայի զինված ուժերը սկսել են կենտրոնական շրջաններից տանկերը և զրահատեխնիկան տեղափոխել իրաքյան սահման:
 
tass.ru-ի փոխանցմամբ` Անկարայից և հարևան Չանկիրա նահանգից 28-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարության տեղակայման վայրից ռազմական շարասյունը սկսել է տեղաշարժվել: Դրանց թվում են  տանկեր, այլ թրթուռավոր և անիվներով ռազմական մեքենաներ, օժանդակ և ինժեներական տեխնիկա: Շարասյունը շարժվում է Շիրնակ նահանգի ուղղությամբ և անորոշ ժամանակով կտեղակայվեն Իրաքի հետ սահմանին Սիլոպի թաղամասում: Այնտեղ նրանք կուժեղացնեն Թուրքիայի ռազմական ուժերի ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին: 
Ընթացիկ ռազմական տեղաշարժի պատճառների և կոնկրետ խնդիրների մասին առայժմ տեղեկություններ չկան: Սակայն ավելի վաղ, թուրքական իշխանությունները մեկ անգամ չէ  որ հայտարարել են, թե մեծ ուշադրություն են դարձնում Իրաքի հետ սահմանի պաշտպանությանը, Մոսուլն ահաբեկիչներից ազատագրելու ուղղությամբ գործողությունների սկսվելուց հետո:  Անկարան մտավախություն ունի ինչպես փախստականների նոր ալիքից, այնպես էլ ծայրահեղականների հնարավոր ներթափանցումից Թուրքիա: Բացի այդ, Թուրքիան ուշադրությամբ հետևում է Մոսուլից ոչ հեռու գտնվող Թալ Աֆար և Սինջար բնակավայրերում տիրող իրավիճակին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play