Քաղաքական մեծամասնությունը պետք է որոշի, թե ով կլինի երկրի վարչապետ.Միքայել Մելքումյան


Քաղաքական մեծամասնությունը պետք է որոշի, թե ով կլինի երկրի վարչապետ.Միքայել Մելքումյան

  • 01-11-2016 18:54:26   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը
 
 
-Պարոն Մելքումյան, «Ալ Ջազիրա»-ին տվածհարցազրույցում Սերժ Սարգսյանը չի բացառել, որ կարող էդառնալ Հայաստանի վարչապետ։ Արդյոք դա չի՞նշանակում, որ երկրի նախագահն իր խոստումներից հրաժարվում է, և Կարեն Կարապետյանի կառավարությունն ընդամենը մի քանի ամսվա համար է, մեծ ակնկալիքներ նրանից չպետք է ունենալ, իսկ իշխանությունն էլ իր խաղն է ծրագրել այս ամիսների համար։
 
 
- Տեսեք, կա քաղաքական մեծամասնություն, որի ղեկավարը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է։ Աշխարհում, իհարկե, կան դեպքեր, երբ քաղաքական մեծամասնության ղեկավարը չի ստանձնում գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը, բայց այսօր անշնորհակալ գործ է կանխատեսել, թե ինչ կլինի 2018 թվականի ապրիլից հետո։ Այսինքն՝ ինքն ինչ ասել է, իր գործն է, ես չեմ ուզում գնահատել, ինքն այդպես է հարմար գտել որպես քաղաքական մեծամասնության ղեկավար։ Մենք ապրում ենք շատ արագ փոփոխությունների դաշտում, բայց քաղաքական մեծամասնության գործն է, և նա պետք է որոշի, թե ով կլինի երկրի վարչապետ։ Կգա 2017 թվականը, պարզ կլինի՝ ես որտեղ եմ, մյուսը որտեղ է, կամ որտեղ չի, որից հետո կարելի կլինի գնահատական տալ։ Իսկ հիմա գնահատական տալ, թե 1,5 տարի հետո ինչ է լինելու՝ հաշվի չառնելով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, ինձ թվում է քաղաքականության մեջ ճիշտ չէ։ Բայց եթե ինքը՝ լինելով քաղաքական մեծամասնության ղեկավար, ասում է, որ հաղթելու դեպքում այսպես կանի կամ այնպես, դա իր գործն է, ես չեմ ուզում գնահատական տալ։ Ելնելով երկրի առջև ծառացած մարտահրավերներից, իրենց ներքին կոնյունկտուրայից, խմորումներից, ինքը լուծումները կտա։
 
 
- Որպես տնտեսագետ ինչպե՞ս կգնահատեիք Սերժ Սարգսյանի վարչապետության շրջանը, ինչպիսի՞վարչապետ էր նա։
 
- Ինձ այդպիսի վեկտորային հարցադրումներ մի տվեք, կինոն սև ու սպիտակ չի, գույնզգույն է։
 
- Կարեն Կարապետյանը 2017 թվականի համար կանխատեսեց ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ։ Որքանո՞վ է նմանկանխատեսումն իրատեսական և ընդհանուր առմամբինչպե՞ս եք գնահատում տնտեսական իրավիճակը։
 
- Եթե ասեմ՝ լուրջ, բարձր ցուցանիշներ են ընդունվել, այդպես չէ։ Հայաստանում պետք է լինի տարեկան 6-7-8 տոկոսի տնտեսական աճ, որովհետև եթե ասենք եվրոպական միջին երկրի համար, որտեղ մեկ շնչի հաշվով կա մոտ 20-25-30 հազար դոլարի արդյունք, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը 3-3,5 հազար է, այդ 3 տոկոսանոց աճը շատ քիչ է։ Բացի այդ, այդ աճի որակը լավը չի և չի ազդում մարդկանց բարեկեցության վրա։ Ընդհանուր վիճակագրական աճ է, և այս առումով, ես չէի ասի, թե շատ հավակնոտ ծրագիր է։ Գուցե իրենց կարծիքով հնարավորությունը սա է, իրենք վերցրել են իրենց համար իրատեսական նշաձող, բայց չեմ կարծում, որ այդ աճը կբերի որոշակի պոզիտիվ արդյունքների։
 
- Հայաստանն այս պահին ունի շուրջ 5,2 մլրդ դոլարիարտաքին պարտք, ևս 1 մլրդ դոլարի ներքին պարտք։Կիսո՞ւմ եք Հրանտ Բագրատյանի տեսակետը, որ պետք էրշեշտը դնել ներքին պարտքի վրա, որպեսզի հարաբերակցությունն այսքան մեծ չլիներ։
 
 
- Ոչ, ես համաձայն չեմ։ Ներքին պարտքը մարդկանց խնայողություններն են։ Մենք դեռ խորհրդային տարիներից ունենք խնայբանկի գումարներ, որոնք մինչ օրս չենք կարողանում վերադարձնել։ Կուտակային հիմնադրամներն էլ են ներքին պարտք։ Ես կողմ չեմ ներքին պարտքի ավելացմանը, իսկ արտաքին պարտքը հետագայում դու հնարավորություն ունես մի մասը դուրս գրելու, ինչպես, օրինակ, Ռուսաստանը դուրս գրեց Ուզբեկստանի մեկ մլրդ դոլարի պարտքը, կամ Համաշխարհային բանկը դուրս է գրել Լատինական Ամերիկայի երկրների պարտքերի մի մասը։ Ես, իհարկե, դեմ եմ, որ արտաքին պարտքը մեծացնեն, ես կողմ եմ, որ եթե պարտք են տալիս, վերցնես ու թափանցիկ օգտագործես։ Այդ փողը պետք է տնտեսության մեջ շրջանառվի և սպասարկի այդ արտաքին պարտքը։ Բայց պատկերացրեք, քեզ փող է պետք, բայց ոչ դրսից են տալիս, ոչ ներսում ներդրում կա, դա ավելի վատ է, քան եթե դրսից փող ես վերցնում, դա նախընտրելի է։ Այլ խնդիր է, որ այդ փողը պետք է հստակ ու թափանցիկ օգտագործել։
 
Նորից կրկնեմ, որ ես, իհարկե, դեմ եմ արտաքին պարտքն անընդհատ մեծացնելուն, որովհետև ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությունը վտանգավոր աստիճանի է հասել։ Իհարկե, ԱՄՆ-ում այդ հարաբերակցությունը կարող է 130 տոկոս է, Չինաստանում՝ 120 տոկոս, Գերմանիայում մոտ 90 տոկոս, բայց նրանք այնպիսի երկրներ են, որ իրենց կարող են նման բան թույլ տալ, նրանք վարկունակ երկրներ են։ Եթե Հայաստանում այդ ցուցանիշը հասավ 60-65 տոկոսի, լուրջ պրոբլեմ է։ Այն, որ հիմա բարեփոխումներ են անում, ասենք լիցենզավորումը հեշտացնում են, չգրված օրենքներով ներկրման քվոտավորումը հակամոնոպոլացնում են, կարո՞ղ է այդ ամենն անենք ու պարզվի՝ դա էլ օգուտ չի տալիս։ Հանկարծ պարզվի, որ դրա ակնկալիքներն այնքան չեն, որքան կա։ Սրանք շատ համալիր ու վերլուծության արժանի հարցեր են։
 
- Վարչապետն ասում է՝ ներկրման հետ կապված հարցեր լինեն, զանգեք ինձ։ Սա մակերեսային մոտեցում չէ՞,հատկապես որ այս օրերին եղել են գործարարներ, որոնք փորձել են բանան և այլ ապրանքներ ներկրել ո ւխոչընդոտների են հանդիպել։
 
 
- Սա ասվել է ոչ թե այն առումով, որ վարչապետը պետք է ժամանակ ունենա և բոլոր զանգերին պատասխանի։ Ուղղակի ցանկացել է ասել, որ «ես տեր եմ իմ ասածին»։ Այդ առումով ես բացասական չեմ գնահատում վարչապետի խոսքը։ Հետո նաև հրապարակվեցին իր օգնականների, խորհրդականների համարները, այսինքն՝ այնպես չէ, որ հենց ինքն է պատասխանելու բոլոր հեռախոսազանգերին։ Եկեք սպասենք 1-1,5 ամիս։ Եթե տեսնենք, որ բենզին, դիզվառելիք կամ այլ ապրանքներ չեն ներկրում 7-8 կամ ավելի շատ սուբյեկտներ, նոր կխոսենք։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ