Գերմանիայում 40 տոկոսով ավելացել է միգրանտների կողմից իրականացվող հանցագործությունների թիվը


Գերմանիայում 40 տոկոսով ավելացել է միգրանտների կողմից իրականացվող հանցագործությունների թիվը

  • 01-11-2016 18:54:59   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիայում միգրանտները կես տարվա ընթացքում իրականացրել են 140 հազարից ավելի հանցագործություններ, ինչը 40 տոկոսով ավելի է, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` դա նշանակում է, որ ամեն օր երկրում իրականացվում է 780 իրավախախտում, ընդ որում վիճակագրությունն ընդգրկում է նաև այն դեպքերը, երբ ենթադրյալ հանցագործները բերման են ենթարկվել: 
Նախորդ տարի Գերմանիայում ապրելու թույլտվություն ստացած փախստականներն իրականացրել են շուրջ 200 հազար իրավախախտում, հիմնականում գողություն, կողոպուտ և ֆինանսական հանցագործություններ: Այս տարի ոստիկանությունը սպասում է ցուցանիշների էական բարձրացում հիմնականում այն պատճառով, որ շատ փախստականներ երկրում պաշտոնական կարգավիճակ չունեն: 
Վերոնշյալ վիճակագրությունը հրապարակվել է Անգելա Մերկելի` փախստականների նկատմամբ վարած քաղաքականության հանդեպ դժգոհությունների ֆոնին: Դաշնային կանցլերի որոշմամբ` 2015 թվականին Գերմանիա է թույլատրվել մուտք գործել միլիոնից մի քիչ պակաս փախստականների Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play