Ռուսաստանը վավերացրել է Աբխազիայի հետ զորքերի միավորման մասին համաձայնագիրը


Ռուսաստանը վավերացրել է Աբխազիայի հետ զորքերի միավորման մասին համաձայնագիրը

  • 02-11-2016 15:51:29   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանի պետական Դուման վավերացրել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև զորքերի միավորման  և քրեկան գործերով փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագիրը: 
 
news.mail.ru-ի փոխանցմամբ` Պետդումայի փոխխոսնակ Իրինա Յարովան հայտարարել է, որ համաձայնագիրն ուղղված է երրորդ անձանց դեմ և ունի տարածքային ամբողջականությունը սադրանքներից և անօրինական գործողություններից պաշտպանելու բնույթ: 
Նրա խոսքերով` Ռուսաստանում հիշում են «Աբխազիայի նկատմամբ ագրեսիան և բռնությունը», ուստի այդ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Մոսկվայի համար: 
Ռուսաստանի և Աբխազիայի միջև զորքերի միավորման  մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում: 
Ինչպես հստակեցվում է փաստաթղթում, միավորումը նախատեսված է զինված հարձակումներին արձագանքելու, ինչպես նաև կողմերից որևէ մեկի նկատմամբ  ռազմական անվտանգության սպառնալիքի դեմ պայքարելու համար: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play