Գերմանիան ներգաղթյալների կարիքները հոգալու համար դաշնային շրջաններին կհատկացնի լրացուցիչ 2,6 մլրդ եվրո


Գերմանիան ներգաղթյալների կարիքները հոգալու համար դաշնային շրջաններին կհատկացնի լրացուցիչ 2,6 մլրդ եվրո

  • 02-11-2016 16:16:00   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիայի կառավարությունն այս տարի դաշնային շրջաններին կհատկացնի լրացուցիչ 2,6 մլրդ եվրո` ներգաղթյալների կարիքները հոգալու համար: 
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, եր դաշնային շրջանները զեկուցել են ներգաղթյալների վրա իրենց կողմից արվող իրական ծախսերի մասին հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածի կտրվածքով: 
Բեռլինը նրանց գումարներ էր տրամադրել ամսեկան մեկ անձին 670 եվրոյի չափով: Ընդհանուր առմամբ` 2016 թվականին նախատեսվում էր ծախսել գրեթե 7 մլրդ եվրո, սակայն այդ գումարը պարզվել է չի բավարարում: 
Հաշվի առնելով ընթացիկ հավելումները` ներգաղթյալների համար ծախսերն աճել են մինչև 9,5 մլրդ եվրո: 
Կառավարությունում նշել են, որ վերոնշյալ որոշումը հանգեցնելու է պետական պարտքի ավելացման: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play