Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց


Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց

  • 03-11-2016 11:10:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում,  շփման գծի հյուսիսային (Թալիշ)  ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է  ենթափողային նռնականետ (ԵՆ-25  /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում`  60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):
 
Ընդհանուր առմամբ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:
 
Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
 
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական