«Շիրակ կենտրոնի» գործունեությունը վերադարձավ բնականոն հուն և ևս մեկ անօթևան ընտանիքի նվիրվեց բնակարան


«Շիրակ կենտրոնի» գործունեությունը վերադարձավ բնականոն հուն և ևս մեկ անօթևան ընտանիքի նվիրվեց բնակարան

  • 03-11-2016 17:02:13   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

«Շիրակ կենտրոնի» հանդեպ երկամսյա հարկային տեռորը վերջապես դադարեցվեց:
Կազմակերպության բազմաթիվ բարեգործական ծրագրերի հովանավոր, ամերիկահայ բարերար Վարդան Նազարյանը ավելի քան 4 մլն դրամ վճարելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, «Շիրակ կենտրոն»-ին դուրս բերեց ծանր կացությունից:
 
Այսպիսով, փակվեց հարկայինի կողմից, անօթևան ընտանիքների համար գնված 10 բնակարանների համար պահանջվող մոտ 5 մլն դրամ կազմող` մայր գումարը և կանգնեց տույժ ու տուգանքների աճը: Թեև, դեռևս հարկայինը կազմակերպությունից պահանջում է վճարել 1 միլիոն 700 հազար դրամ գումար, որը գոյացել է որպես տույժ ու տուգանք:  Այնուհանդերձ հարկային բեռի թեթևացումը հնարավորություն կտա, որպեսզի  «Շիրակ կենտրոնի»   գործունեությունը բնականոն հուն վերադառնա: Իսկ կազմակերպության անելիքները, հատկապես ձմռան ամիսներին շատ են:  Մասնավորապես  առաջիկա երկու ամիսներին բնակարան է նվիրաբերվելու երեք անօթևան ընտանիքների, քանդվելու և որպես վառելափայտ բաժանվելու են նրանց վագոն-տնակները, հարյուրավոր անօթևան ընտանիքների բաժանվելու է վառելափայտ, տնակային ավաններում բնակվող ընտանիքների 150 երեխաների և միայնակ 70 տարեցների համար կազմակերպվելու են ամանորյա միջոցառումներ:
 
«Շիրակ կենտրոնը» իր խորին երախտագիտությունն է հայտնում իրական բարեկամ Վարդան Նազարյանին՝  կազմակերպությանը ծանր պահին սատարելու համար:
 
«Շիրակ կենտրոնի» գործընկերներ՝ ամուսիններ Հարութ Պողոսյանի և Սեդա Տեր-Մինասյանի աջակցությամբ  իրականացավ ևս մեկ անօթևան ընտանիքի երազանքը:
 
Նորակառույց բնակարան նվիրաբերվեց Գյումրու նախկին կոմերտմիության այգու տնակային ավանում բնակվող  երիտասարդ անօթևան ընտանիքին: Երիտասարդ ամուսինները իրենց մանկահասակ աղջնակների հետ այսուհետև կբնակվեն նորակառույց և կահավորված բնակարանում: 
Նոյյան տապան  -   Բարեգործություն