Հայաստանը կողմ է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու<br /> կայունության հաստատմանը<br />


Հայաստանը կողմ է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու
կայունության հաստատմանը

  • 27-01-2010 15:22:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 27-ին ընդունել է ԵԱՀԿ պատվիրակությանը` Ղազախստանի քաղաքական պլանավորման կոմիտեի նախագահ Տալգատ Կալիեւի գլխավորությամբ: Տ.Կալիեւը ներկայացրել է Ղազախստանի կողմից ԵԱՀԿ նախագահության ընթացքում իրականացվելիք քայլերը եւ ընդգծել, որ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձնում կովկասյան տարածաշրջանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ շրջանակում Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Ա.Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ Ղազախստանի նախագահության շրջանում ԵԱՀԿ աշխատանքն ավելի կակտիվանա: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատմանը: Տ.Կալիեւը տեղեկացրել է, որ փետրվարին տարածաշրջան, այդ թվում` Հայաստան, կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը: Ըստ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենյակի, նույն օրը Ա.Բաղդասարյանն ընդունել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ հայ-իրանական համագործակցության զարգացումը: Ա.Բաղդասարյանն ընդգծել է Հայաստան-Իրան երկաթգծի եւ ավտոմայրուղու կառուցման, էներգետիկ ոլորտում առկա երկկողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման` վերջին շրջանի զարգացումներին: Ա.Բաղդասարյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ հայկական կողմի տեսակետը` վերահաստատելով, որ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական