Իրաքյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մոսուլի առնվազն 12 շրջան


Իրաքյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մոսուլի առնվազն 12 շրջան

  • 08-11-2016 11:35:34   | Իրաք  |  Հասարակություն

Իրաքի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Մոսուլի առնվազն 12 շրջան:
 
tass.ru-ի փոխանցմամբ` զինվորականները նաև ԻՊ ահաբեկիչներին դուրս են մղել Մոսուլի ծայրամասերում գտնվող շուրջ 50 բնակավայրերից, այդ թվում Համամ էլ Ալիլը և Բաշիկան: 
Վերջին չորս օրերի ընթացքում Իրաքի Զինված ուժերը միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ ոչնչացրել են ԻՊ 200 զինյալների: 
Նշվում է, որ Մոսուլի ազատագրման ուղղությամբ ցամաքային գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին: Դրանցում բացի Իրաքի կառավարական ուժերից, մասնակցում են նաև քրդական կազմավորումները, ինչպես նաև միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն