Ատլանտյան օվկիանոսում գտել են Air France-ի աէրոբուսի «սեւ արկղը»<br /> <br />


Ատլանտյան օվկիանոսում գտել են Air France-ի աէրոբուսի «սեւ արկղը»

  • 02-05-2011 01:24:40   | Ֆրանսիա  |  Միջազգային
Ատլանտյան օվկիանոսում կատարվող որոնողական աշխատանքների ժամանակ գտնվել է Air France-ին պատկանող եւ 2009 թ-ին Ռիո դե Ժաներոյից Փարիզ չվերթի ժամանակ կործանված օդանավի երկու «սեւ արկղերից» մեկի ինքնագիր սարքը, - հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: «Սեւ արկղի» ինքնագիր սարքը հայտնաբերել են օվկյանոսի հատակին կիրակի առավոտյան: Որոնողների փոխանցմամբ այն լավ վիճակում է: Հիշեցնենք, որ 2011թ-ի ապրիլի վերջին գտնվել էր <<սեւ արկղերից >> մեկի կոնտեյները, բայց ինքնագիր սարքը դրա մեջ չէր: Հետաքննությունը հույս ունի, որ դրա մեջ գրանցված տեղեկությունները կարող են օգնել պարզել Air France-ի A330-200 աերոբուսի 2009 թվականի հունիսի 1-ի վթարի պատճառները: Ինքնաթիռում եղել է 228 մարդ, բոլորն էլ զոհվել են: Նրանք հիմնականում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բրազիլիայի քաղաքացիներ էին:Ո8պես աղետի հնարավոր պատճառներ նախկինում թվարկվել են եղանակային վատ պայմանները կամ էլ ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը եւ մասնավորապես արագության ցուցիչների սխալ աշխատանքը: Ինքնագիր սարքերը հայտնաբերելու հույսն առաջացել է այն բանից հետո երբ գտնվել է աէրոբուսի պոչային հատվածը, ուր նրանք տեղադրվում են: Երկրորդ «սեւ արկղի» որոնումները շարունակվում են:
Նոյյան տապան  -   Միջազգային