Ռուսաստանը և Իրանը պատրաստում են զենքի առք ու վաճառքի մասին գործարք` 10 մլրդ դոլարի չափով
14-11-2016 18:55:19 | Իրան | Միջազգային
Իրանը հետաքրքված է ռուսական զենքի և տեխնիկայի, այդ թվում նաև T-90 տանկերի, հրետանային համակարգերի, ինքնաթիռների և ուղղաթիռների գնմամբ շուրջ 10 մլրդ դոլարի չափով:
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները` հղում կատարելով անվտանգության և պաշտպանության հարցերով Դաշնության խորհրդի կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովին:
«Նման բանակցություններ վարվում են, հիմքը ստեղծված է, պորտֆելը կազմում է 10 մլրդ դոլար»,- ասել է սենատորը, ով գտնվում է Իրանում:
Վ. Օզերովն ընդգծել է, որ մինչև 2020 թվականն այդ մատակարարումները կիրականացվեն միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ:
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և նրա համախոհները կարգելափակեն այդ մատակարարումները, սակայն մենք կշարունակենք այդ բանակցությունները»,- ասել է նա: