Մարդն է առանցքը իմ ստեղծագործությունների. Արթուր Հայրապետյան


Մարդն է առանցքը իմ ստեղծագործությունների. Արթուր Հայրապետյան

  • 15-11-2016 16:28:23   | Հայաստան  |  Նոր գրքեր

Նոյեմբերի 13-ին  «Երեւան Ակումբ»  սրճարանում  գրքասեր հասարակության դատին հանձնվեց գրող, լրագրող Արթուր Հայրապետյանի «Սարդոստայն» գիրքը։ Շնորհանդեսին ներկա էին հեղինակիր ընկերներն ու  հարազատները։  
 
«Նոյյան Տապան»-ի  թղթակցի հետ զրույցում  հեղիանկը նշեց,  որ ինքը չի խոսում ընդհարապես իր հեղինակած գրքերի մասին, քանի որ գրքի բովանդակության և որակի մասին դատողությունները թողնում է ընթերցողին. «Ես մշտապես գրում եմ մարդու մասին: Մարդն է առանցքը իմ ստեղծագործությունների: Մարդը իր խելառ ու անհայտ շերտերով: Ինչն էլ ինձ թվում է կարողացել եմ բացահայտել մարդու աշխարհները ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ»
 
Հատուկ շնորհակալություն հայտնելով  իր գրքի խմբագիր, թատերագետ Սեդա Կարապետյանին և շնորահնդեսին մասնակցող  գրական ու արվեստի աշխարհի ներկայացուցիչներին, հեղիանկը նշեց.«Մարդուն գոյավորում է միտքը ու միտքն է թելադրում, քո ամրակայված սկզբունքների ու արտառոց թվացող էությունը... Մարդը ինքնահատուկ մեկն է, ով միշտ որոնում է, մինչդեռ գտնելուց զատ կարծում է, թե դեռ այն ճանապարհին է, որտեղից դեռ պետք է սկսի: Եվ այս անվերջանալի հարց-պատասխանը մնում է մարդու ողնաշարի, հետո այն արտահայտվում է մարդկային աներևակայելի, երբեմն ճշմարտությունների ետևից հասնող, նույնիսկ սրտի կծկումների մեջ ապրող մեկը, ով մարդ լինելու հաստատման մեջ անգամ պետք է ազնիվ լինի..»:
  
Տեղեկացնենք, որ  երեկոյի ընթացքում հեղինակը հյուրերին նվիրեց իր մակագրությամբ «Սարդոստայն» գիրքը:
 
Երեկոյի ավարտին Արթուր Հայրապետյանը խոսատացավ ներկաներին, որ այսքանով անակնկալները չեն ավարտվում այլ կլինեն շարունակական, եւ ինքը իր ընթերցողների դատին կհանձնի նորանոր աշխատանքներ 
 
 
Մերի Հունանյան, « Նոյյան Տապան»
 
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր