Ղազախստանում այսօր գրանցվել է վեցերորդ երկրաշարժը


 

Ղազախստանում այսօր գրանցվել է վեցերորդ երկրաշարժը

  • 01-05-2011 23:11:41   | Ղազախստան  |  Միջազգային
Այսօր ժամը 17.37- ին Ղազախստանի հարավարեւելյան մասում, Ալմա-Ատի քաղաքից 74 կմ հեռավորության վրա գրանցվել է 4.8 բալանոց երկրաշարժ, որն այսօր գրանցված վեցերորդ երկրաշարժն էր Ղազախստանում: Այսօր առաջինը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8.31-ին եւ ունեցել է 5.5 բալ ուժգնություն, իսկ մյուս չորս երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 3.2-ից մինչեւ 4.8 բալ: Զոհերի եւ ավերածության դեպքեր չեն գրանցվել:
Նոյյան տապան  -   Միջազգային