Հանդուրժողականությունը միայն բարոյական պարտք չէ, այլև քաղաքական և իրավական պահանջ


Հանդուրժողականությունը միայն բարոյական պարտք չէ, այլև քաղաքական և իրավական պահանջ

  • 16-11-2016 14:37:36   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1995թ. նոյեմբերի 16-ին Փարիզում Յունեսկոյի 28-րդ Գլխավոր Վեհաժողովի նիստի ընթացքում ընդունվել է «Հանդուրժողականության սկզբունքների մասին» հռչակագիրը: Հռչակագրի ընդունման օրը հայտարարվել է «հանդուրժողականության օր» և սկսել է նշվել որպես տոն քաղաքակիրթ երկրների մեծամասնության մեջ: Հանդուրժողականության օրը նշվում է նաև Վրաստանում:
 
Չնայած այն բանին, որ Վրաստանում կառավարական մակարդակով հանդուրժողականության օրը արդեն երկար տարիներ ի վեր ամեն տարի նշվում է, հասարակության մեջ այդ օրը դեռևս հատուկ ժողովրդականություն չի վայելում:
Այն փաստը, որ չնայած նրան, որ պետությունը հռչակագրային մակարդակով միշտ պնդում է իր պատկանելությունը եվրոպական ընտանիքին, Վրաստանում գոյություն ունեն հստակ և լուրջ խնդիրներ` կապված մարդու իրավունքների պաշտպանության և վերահսկողության հետ, որը հաստատում և ցույց է տալիս այն, որ մեր երկրի հասարակության մեջ դեռևս չկա այն բանի խորը գիտակցումը, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «հանդուրժողականությունը» և ինչ իմաստ ունի այդ տերմինը:
Խոսելով այն մասին, որ «մեր հասարակության մեջ» գոյություն չունի «հանդուրժողականություն» հասկացության իմաստի և նշանակության գիտակցումը` խոսքը վերաբերում է ամբողջ հասարակության մասին: Այդ թվում նաև մեր մասին` Վրաստանի ծագումով հայ քաղաքացիների մասին: Եթե մենք` Վրաստանում ապրող հայերս, հասկանայինք, թե ինչ է նշանակում այդ բառը, եթե հասկանայինք, թե ինչպես «տերմինի գիտակցումը» մեր ձեռքում կարող է դառնալ կարևոր գործիքներից մեկը, ապա հավատացե´ք, շատ խնդիրներ արդեն վաղուց լուծված կլինեին, շաը պահանջներ հաշվի կառնվեին…
 
«Լավ է ուշ, քան երբեք», ասում է ժողովրդական իմաստնությունը, որը հաճախակի են օգտագործում ծույլերը, որոնք չեն ցանկանում ինչ-որ բան անել ճիշտ ժամանակին… Սկսե՞նք:
«Հանդուրժողականություն նշանակում է մեր աշխարհի մշակույթի հարուստ բազմաձևության, մեր ինքնարտահայտման ձևերի և մարդկային անհատականության ցուցաբերման ձևերի հարգանք, ընդունում և ընբռնում: Հանդուրժողականությունը ոչ միայն բարոյական պարտք է, այլև քաղաքական և իրավական պահանջ: Հնդուրժողականությունը զիջում չէ, ներողամտություն կամ ձևականություն: Հանդուրժողականությունն առաջին հերթին ակտիվ վերաբերմունք է` ձևավորված համամարդկային իրավունքների և մարդու հիմնական իրավունքների ճանաչման հիման վրա: Ոչ մի դեպքում հանդուրժողականությունը չի կարող ծառայեցվել որպես արդարացում այդ հիմնարար արժեքների խախտմանը: Հանդուրժողականություն պետք է ցուցաբերեն աձանձին մարդիկ, խբմեր և պետությունը: Հանդուրժողականությունը մարդու իրավունքները հաստատող պարտականություն է: Հանդուրժողականության ցուցաբերումը, որը համարժեք է մարդու իրավունքների հարգանքին, չի նշանակում համբերատար վերաբերմունք սոցիալական անարդարության հանդեպ, սեփական սկզբունքներից հրաժարում և զիջում ուրիշների համոզմունքներին», -ասված է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ «Հանդուրժողականության սկզբունքների մասին» հռչակագրում:
Դե´ ինչ ստացվում է, որ «հանդուրժողականությունը» ոչ միայն մեր բարոյական պարտքն է, այլև «քաղաքական և իրավական պահանջը»:
«Պետական մակարդակում հանդուրժողականությունը պահանջում է արդար և անկողմնակալ օրենսդրություն, օրինակարգի և դատական-գործընթացային և վարչական կանոնների հետևում: Հանդուրժողկանությունը նաև պահանջում է յուրաքանչյուր մարդուն հնարավորությայն տրամադրում տնտեսական և սոցիալական զարգացման համար առանց որևէ խտրականության: Որպեսզի հասարակությունը դառնա ավելի հանդուրժողական, պետությունները պետք է վավերացնեն մարդու իրավունքներին վերաբերող գոյություն ունեցող միջազգային կոնվենցիաները և, եթե դա անհրաժեշտ է, նոր օրենսդրություն մշակել հասարակության բոլոր խմբերի և առանձին անհատների համար հավասարություն և իրավահավասար մոտեցում ապահովելու նպատակով («Հանդուրժողականության սկզբունքների մասին» հռչակագիր, 16 նոյեմբերի, 1995թ, Փարիզ):
Ամբողջ վերոնշայալին կարելի է նաև հավելել, որ ՅՈՒՆԵՍԿՈՅԻ «Հանդուրժողականության սկզբունքերի մասին» հռչակագիրը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում միջազգային հիմնարար ակտերի և կանոնների վրա` «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային հռչակագիր», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային հռչակագիր», «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիա», «Ցեղասպանության հանցագործության և դրա հետևանքների նախազգուշացման և պատժման կոնվենցիա» և այլն:
Ցավոք, բայց դեպքերի մեծամասնությունում, երբ Վրաստանի իշխանությունները հիշատակում են «հանդուրժողականություն» բառը, շեշտը դրվում է այդ տերմինի «բարոյական կողմի» վրա:
Մինչդեռ: «Հանդուրժողականությունը միայն բարոյական պարտք չէ, այլև քաղաքական և իրավական պահանջ»:
Որի իրականացման համար. «Պետական մակարդակում հանդուրժողականությունը պահանջում է արդար և անկողմնակալ օրենսդրություն, օրինակարգի և դատական-գործընթացային և վարչական կանոնների հետևում: Հանդուրժողկանությունը նաև պահանջում է յուրաքանչյուր մարդուն հնարավորությայն տրամադրում տնտեսական և սոցիալական զարգացման համար առանց որևէ խտրականության: Որպեսզի հասարակությունը դառնա ավելի հանդուրժողական, պետությունները պետք է վավերացնեն մարդու իրավունքներին վերաբերով գոյություն ունեցող միջազգային կոնվենցիաները և, եթե դա անհրաժեշտ է, նոր օրենսդրություն մշակել»:
Հավելենք ընդամենը այն, որ եթե պետության համար հանդուրժողականության քաղաքականությունը միայն բարոյական պարտականություն չէ, ապա մեզ` երկրի քաղաքացիներիս համար նման քաղաքականության գոյությունը կենսականորեն կարևոր պահանջ է:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը